Մեր մասին

«Չելեստե Բայքս»

«Չելեստե Բայքս» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և հիմնադրման օրից հանդիսանում է աշխարհահռչակ իտալական «Բիանկի» հեծանվային ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը ներկայացնում է հեծանիվների լայն տեսականի՝ սկսած մանկական հեծանիվներից մինչև արհեստավարժ սպորտում օգտագործվող հեծանիվներ:

«Չելեստե Բայքս» ընկերությունը 2018թ.-ից հանդիսանում է ՀՀ տարածքում իտալական "Nilox", "Atala", "Whistle" հեծանվային բրենդերի, ինչպես նաև ճապոնական "Shimano" բրենդի բացառիկ ներկայացուցիչը:

Առաջարկում ենք նաև հեծանիվների տեխնիկական սպասարկման և վարձույթի ծառայություններ: Խանութ-սրահը գտնվում է քաղաքի սրտում՝ Սարյան-Ամիրյան խաչմերուկում և հասցրել է ուրույն տեղ գրավել նաև հեծանվասերների շրջանում: Ընկերության առաջնահերթ նպատակն է Հայաստանում զարգացնել հեծանվային մշակույթը և արժանավայել ներկայացնել այն ամենը, ինչը վերաբերվում է երկանիվ ուրախությանը:

Բիանկի

«Բիանկի» ընկերությունը հիմնադրվել է 1885 թվականին Իտալիայի Միլան քաղաքում: Ընկերությունը հանդիսանում է աշխարհի ամենահին հեծանվային ընկերություններից մեկը: 133 տարիների ընթացքում բազմաթիվ հանրահայտ Բիանկի հեծանվորդներ մասնակցել և հաղթանակներ են տարել այնպիսի մրցույթներում, ինչպիսիք են` Le Tour de France, Giro d’Italia, La Vuelta, Paris-Roubaix և այլն: Բիանկի հեծանիվներով հանդես են եկել այնպիսի հանրահայտ հեծանվորդներ, ինչպիսիք են՝ Ֆաուստո Կոպպին, Յան Ուլրիխը, Մարկո Պանտանին և այլն:

Հեծանիվների արտադրության ընթացքում ընկերությունը կիրառում է նորարարական տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ապահովվում է հեծանիվների բարձր որակն և ամրությունը: Փիրուզագույն երազ - «չելեստե», այսպես է արտասանվում իտալերեն “celeste” բառը. յուրահատուկ գույն, որը հանդիսանում է որպես «Բիանկի» հեծանիվների տարբերանշան:

Բիանկի՝ բազմամյա ավանդույթներ, հուսալիության չափանիշ, որակի, անվտանգության և նորամուծությունների մասնագետ՝ միաձուլված իտալական նրբագեղության և անկրկնելի դիզայնի հետ: